Նկարագրություն

Համերգասրահներ

Թայբեյի ազգային համերգասրահ (Թայվան)

Քարնեգի Հոլլ (ԱՄՆ)

Լինքոլն սենթըր ( "Ալիս Թուլի Հոլլ")  (ԱՄՆ)

Սթրաթմոր  (ԱՄՆ)

Սիտե դե լա մյուզիք (Ֆրանսիա)

Լը Քուաղց (Ֆրանսիա)

Թիեթրը Նանթրե Ամենդիրս (Ֆրանսիա)

Թիատրո Դալ Վերմե (Իտալիա)

Չայկովսկու անվան համերգասրահ (Ռուսաստան)

Սանկտ Պետերբուրգի "Կապելլա" (Ռուսաստան)

"Էրմիտաժ" թանգարանային դահլիճ (Ռուսաստան)

 

 Մրցույթներ / փառատոններ

"Սյոն Վալե" միջազգային փառատոն (Շվեյցարիա)

"Էմիլիա Ռոմանիա" (Սլովենիա)

"Բեյթեդին Արվեստի փառատոն" (Լիբանան)

"Ռեին վոկալ" փառատոն (Գերմանիա)

"Մուստոնեն ֆեստ" (Էստոնիա)

"Միդեմ" (Ֆրանսիա)

"Պոլիֆոլիա" (Ֆրանսիա)

"Պրոսվետիտել" (Ռուսաստան)

"Գաուդա Մատեր" (Լեհաստան)

"Լոգոս" (Լեհաստան)

"Լյուդվիգ վան Բեթհովեն" փառատոն  (Լեհաստան)

"Վան Վլաանդերեն" փառատոն (Բելգիա)

"Լես Սակրես Ջըրնի" (Իտալիա)

"Լա ֆաբրիկա դել կանտո" (Իտալիա)

"Սյուդտիրոլ" (Իտալիա)

"Երևանյան հեռանկարներ" (Հայաստան)

"Կոմիտաս" միջազգային փառատոն (Հայաստան)

"Արամ Խաչատրյան" ֆեստ (Հայաստան)

"Հոգևոր երաժշտության Հարավուրալյան" (Ռուսաստան)

 

Մասնակցություն

"Ավրորա" մարդասիրական նախաձեռնություն

"Ոսկե ծիրան" փառատոն (Հայաստան)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի Գալա համերգ (Հայաստան)

 

Համագործակցություններ

Քշիշտոֆ Պենդերեցկի

Սոֆյա Գուբայդուլինա

Ռոդիոն Շչեդրին

Գիա Կանչելի

Անդրես Մուստոնեն

Ռոբերտաս Շերվենիկաս

Դավիթ Գերինգաս

Ջոն Նելսոն

Միշել Կլաուզա

Բրոնյուս Կուտավիչյուս

Լիոր Շամբադալ

Ֆլորիան Հելգաթ

Գիդոն Կրեմեր

Պավել Վերնիկով

Անդրեա Բոչելլի

Տրիլոկ Գուրտու

 

Մրցանակներ

Ոսկե մեդալ`Առաջին խմբերգային օլիմպիադա (Լինց, Ավստրիա)

Ոսկե մեդալ (ՀՀ մշակույթի նախարարություն)

"Լավագույն երաժշտական նախագիծ" անվանակարգ ( "Զուգահեռ" խմբերգային ներկայացում)

"Լավագույն դասական ալբոմ" (Վ. Այգեկցի` "Վեց առակ", ԱՄՆ)

"Մենք բոլորս միասին ենք" մրցանակ (ԱՄՆ)

"Լավագույն երաժշտական նախագիծ" ("Ծիծեռնակ" ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2017)

"Լավագույն երաժշտախումբ" ("Ծիծեռնակ" ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2018)

 

Գործընկերներ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն (գլխավոր տնօրեն`Ռալֆ Յիրիկյան, մինչև 09.01.2018թ.)

"Լույս" հիմնադրամ (մինչև 01.04.2018)

"Ավրորա" մարդասիրական նախաձեռնություն (2017թ.)

"Իմ քայլը" հիմնադրամ (2018թ.-ից)

 

Հայտնիները՝ Հովերի մասին

1. Քշիշտոֆ Պենդերեցկի (լեհ կոմպոզիտոր և դիրիժոր)

"'Հովերը' լավագույն երգչախումբն է, որ ես երբևէ լսել եմ: Իսկ ես հազարավոր երգչախմբեր եմ լսել":

 

2. Ռոդիոն Շչեդրին (ռուս կոմպոզիտոր, դաշնակահար)

"Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած երգչախմբի կատարմամբ "Կնքված հրեշտակ" մեսսան հիասքանչ էր, ուղղակի` առասպելական: Երգչախումբը ներքին ապրումով կատարեց ստեղծագործությունը` ի սրտե: Համերգասրահը լեփ-լեցուն էր, մարդիկ նույնիսկ կանգնած էին լսում: Համերգային կատարմամբ կարելի էր միանգամից ձայնագրել այն: Այս կատարումը հայ հոգևոր երաժշտության հնագույն ավանդույթի արդյունք էր:

 

3. Սոֆյա Գուբայդուլինա (ռուս կոմպոզիտոր)

"Երգչախումբը հիասքանչ էր: Ես ամբողջովին պարուրվեցի երաժշտությամբ: Խմբի կատարմամբ "Նորից միշտ ձմեռ" ստեղծագործության մեջ ասերգային մի հատված կա, որը նախատեսված է տղամարդու ձայնի կատարման համար: Երբ ես իմացա, որ այն կանացի ձայնով է հնչելու, փոքր-ինչ անհանգստացա: Բայց անմոռանալի, աննկարագրելի է, թե որքան ազդեցիկ հնչեց…":

 

4. Գաբոր Մոզար (եվրոպական երգչախմբային ասոցիացիայի փոխնախագահ)

"Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի երգչախմբային ասոցիացիայի անունից ողջունել հիասքանչ "Հովեր" կամերային երգչախմբին` հայ երգչախմբային երաժշտության ականավոր դեսպաններին: Մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր հետագա գործունեության մեջ, ինչպես նաև փոխանցում եմ ձեզ մեր նախագահ պարոն Սանտո Ֆորնասիերի և Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի` "Եվրոպական կանտատի" բարեմաղթանքները:" 

 

5. Ատոմ Էգոյան (ռեժիսոր)

"'Հայկական ձայները' ձայնասկավառակը հիասքանչ ներկայացնում է այս երգչախումբը: Սա մի գեղեցիկ ձայնասկավառակ է` գովեստի արժանի:"

 

6. Էդուարդ Թոփչյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր)

"Հովեր" կամերային երգչախումբն անտարակույս մի յուրահատուկ երևույթ է ժամանակակից երաժշտական իրականության մեջ: "Հովեր"-ին բնորոշ բարձրակարգ  հմտության և յուրահատուկ մեկնաբանության շնորհիվ երգչախումբն արժանացել է մեծ գնահատանքի ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս` տարածելով հայկական երգչախմբային արվեստն աշխարհով մեկ: Մեր համատեղ արդյունավետ և հաճելի ստեղծագործական համագործակցությունը պետք է շարունակվի:"

 

7. Աննա Արևշատյան (արվեստագիտությունների դոկտոր)

"Հարկավոր է նշել Գիյա Կանչելիի "Սթիքսում" "Հովեր" պետական կամերային երգչախմբի բացարձակ հիասքանչ մասնակցությունը: Տարիներ շարունակ խմբավար Սոնա Հովհաննիսյանը խիզախորեն ստանձնում է ամենաբարդ երգչախմբային գործերն ու վարպետորեն մշակում դրանք: Հայկական երգչախմբերի շարքում "Հովերը" անհերքելիորեն առաջատար է…:"

 

8. Էլժբիետա Պենդերեցկա ("Լյուդվիգ վան Բեթհովեն" փառատոնի հիմնադիր)

"Ես չափազանց տպավորված եմ "Հովեր" երգչախմբի կատարողական վարպետությամբ: Բազմաթիվ այլ երկրներում ունկնդրել եմ ամուսնուս` Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները, բայց հայկական երգչախումբը բացառիկ մոտեցում ցուցաբերեց:"

 

9. Սվետլանա Սարգսյան (արվեստագիտությունների դոկտոր)

"Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած "Հովեր" կամերային երգչախմբի կատարողական որակով Ռոդիոն Շչեդրինի երաժշտությամբ տպավորված էին բոլոր ներկաները: Կարգապահության և ձայնային տեխնիկայի շարունակական բարելավման շնորհիվ այս երգչախումբը բարձր հեղինակություն է վայելում աշխարհի շատ երկրներում:  Երգացանկի բազմաժանրությունը, ժամանակակից երաժշտության ուղղվածությունը, անվերջ թարմություն են հաղորդում երգչախմբի ներկապնակին:"

Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունների մեկնաբանության վերջին նվաճումից հետո, Շչեդրինի "Կնքված հրեշտակ"-ի կատարումը դարձավ նոր մակարդակի հմտություն ապացույց՝ հարստացնելով հայ կատարողական արվեստը:

 

10. Զ. Տեր-Ղազարյան (երաժշտագետ)

"'Հովեր'-ն ունի իր ուրույն բնույթը, ոճը և, վերջապես, հմայքը, որը, հավանաբար, ամենակարևոր գործոնն է տվյալ դեպքում: Հազվադեպ կարելի է հանդիպել մի այսպիսի երգչախմբի, որն ունի երգեցիկ մեղեդայնություն, որը չի տատանվում ֆորտեներ կատարելու համար, այլ ամբողջովին տիրապետում է արտասանական ճիշտ տեխնիկային և ունի համասեռ կատարողական ուրվագիծ: Ներդաշնակ միասնականության հետ մեկտեղ` այս երգչախմբի երգիչները կարող են ընկալվել որպես անկախ մենակատարներ, սակայն այս բազմաձայնության մեջ նրանք նվիրումով համադրում են իրենց ձայները միմյանց հետ:"

 

11. "Նյու Յորք Թայմզ". մայիսի 27, 2015

"'Երևանյան հեռանկարներ  միջազգային երաժշտական փառատոնի' համերգային ծրագրի առաջին մասում  հանդես եկավ Սոնա Հովհաննիսյանի հիմնադրած 25 ձայնից բաղկացած տպավորիչ "Հովեր" պետական կամերային երգչախումբը: Հնչեցին հայ ժողովրդական և հոգևոր ստեղծագործություններ, մի քանի ժամանակակից գործեր, Բ. Բրիտենի Սուրբ ծննդյան երգերը և համաշխարհային պրեմիերա`լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու "Սաղմոս 3-ը"` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:"

 

12. Նատալյա Գոմցյան ("Գոլոս Արմենիի" թղթակից, հոկտեմբերի 27, 2017)

"Այս համեմատաբար երիտասարդ խումբն արդեն հասցրել է տիեզերական սեր նվաճել հանդիսատեսի շրջանակներում: "Հովերը" միայն երգչախմբի անվանումը չէ. այն նշանակալի անուն է, որն աշխարհի ցանկացած մասում Հայաստանի խորհրդանիշն ու կերպարն է մատնանշում: Արտերկրում այն համարում են ամենահամոզիչ դեսպանը և երկրի այցեքարտը:

Այս երգչախումբը հիմնադրվել է արվեստի համար ոչ ամենաբարենպաստ ժամանկներում` 1992թ.-ին, երբ արվեստով զբաղվելու ժամանակը չէր: Հիմնադրման նախաձեռնողը` Սոնա Հովհաննիսյանը, հավաքեց և գլխավորեց ոչ մեծ ուսանողական խումբ, որն այդպես էլ երբեք չընթացավ հոսանքի ուղղությամբ և չնայած բարդություններին` ունեցավ իր ուրույն ուղին:

Հետաքրքիր է Հովհաննիսյանի հետ շփվելը. նրա տեսակետները հեգնական են, սուբյեկտիվ, ծայրաստիճան ընգծված, սակայն միշտ հիմնված առարկայի խոր իմացությամբ: Նա օժտված է ձայնի պոեզիայի բացահայտման տաղանդով: Միշտ ներկայանում է պրոֆեսիոնալ կատարելությամբ և մարդկային շիտակությամբ:"